Blog

Ուսուցիչները, օգնականները, և երեխաների դայակը

 

Մենք բծախնդրորեն ընտրում և ուսուցանում ենք մեր անձնակազմին, որպեսզի Ձեր երեխաներին տրվի որակյալ ու փորձված խնամք: Մենք մեր ուսուցիչներին և օգնականներին տրամադրում ենք պրոֆեսիոնալ զարգացման կանոնավոր հնարավորություններ: Նրանցից նույնպես ակնկալվում է անընդհատ հետևել երեխաների լեզվի յուրացման ու հոգեբանական զարգացման ոլորտներում առկա նորագույն հայտնագործություններին և փորձառություններին:

  • Մեր Սփրաութի ուսուցիչները՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի՝ անգլերենը որպես օտար լեզու դասավանդման ֆակուլտետի շրջանավարտներ կամ ավարտական կուրսի ուսանողներ են:  Նրանք՝
    • սիրում են աշխատել նախադպրոցական երեխաների հետ
    • անգլերեն խոսում են սահուն և ճիշտ
    • ստացել են երեխաներին անգլերեն լեզու դասավանդելու կրթություն
    • ունեն նախադպրոցական երեխաների հետ աշխատելու լայն փորձ
  • Մեր Սփրաութի ուսուցիչների օգնականները սովորաբար ՀԱՀ-ի ավարտած կամ ավարտական կուրսի ուսանողներ են: Նրանք՝
    • սիրում են աշխատել նախադպրոցական երեխաների հետ
    • անգլերեն խոսում են սահուն և ճիշտ
    • աշխատանքային որոշ փորձ ունեն նախադպրոցական երեխաների հետ
  • Մեր Սփրաութի երեխաների դայակներն ապահովում են հանգիստ պայմաններ Ձեր երեխաների համ
  • ար: Նաև օգնում են երեխաներին իրենց տարրական պահանջների, այդ թվում զուգարանից օգտվելու խնդրում: Նրանք՝
    • Հաճույք են ստանում խնամել փոքրիկ երեխաներին
    • Շատ երեխաների հետ խոսում են իրենց մայրենի լեզվով՝ հայերեն, մասամբ ռուսերեն կամ պարսկերեն