Blog

Գրաֆիկը

Խաղաժամը յուրաքանչյուր խմբի համար լինում է շաբաթական 2 անգամ, 1 ժամ: Կան նաև 2 ժամանոց խաղաժամեր՝ մեկ օր շաբաթվա մեջ (շաբաթ): Ձեր երեխա(ներ)ին գրանցելու ժամանակ կարող եք նշել Ձեր նախընտրած օրը համապատասխան դաշտում:

Բոլոր երեխաները տեղաբաշխվում են համատեղ խմբերում՝ անկախ իրենց մայրենի լեզվի կամ անգլերենի իմացությունից: Խաղաժամերի ընթացքում մեր ուսուցիչները և նրանց օգնականները երեխաների հետ շփվում են միայն անգլերենով՝ նկատի ունենալով երեխաների անհատական պահանջները:

Յուրաքանչյուր խաղախմբում ընդգրկվում են 8-12 երեխա:

Յուրաքանչյուր խաղախմբում լինում են մեկ ուսուցիչ և մեկ օգնական:

Վճարման մասին տեղեկությունները տրամադրված են ստորև.

Մեկ երեխա  Երկու երեխա Երկուսից ավել երեխա
Հանրության համար 20000 դրամ 15000 դրամ – ամեն մեկ երեխա 13000 դրամ – ամեն մեկ երեխա
ՀԱՀ-ին առնչվող անդամների համար   18000 դրամ 13000 դրամ – ամեն մեկ երեխա 10000 դրամ – ամեն մեկ երեխա