Սփրաութի մասին
Սփրաութ, ՀԱՀ-ի նախադպրոցական ծրագիրը, մի նախագիծ է, որը ստեղծվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի կիրառական լեզվաբանության հետազոտական կենտրոնի կողմից:
ՀԱՀ-ի Սփրաութ ծրագիրը մատուցում է բարձրորակ անգլիալեզու կրթական ծառայություններ 3 - 5 տարեկան երեխաների համար. Դրանք են՝
- Երեխաների համար բնական միջավայրի ապահովում, ինչը նրանց հնարավորություն կընձեռնի զբաղվել իրենց սիրած աշխատանքներով.
- Երեխաների լեզվի իմացության ձիրքի, անկախ լինելու, սպասարկման, պատասխանատվության , եւ երեխաներին բնորոշ այլ հատկանիշների զարգացում:
Խաղաժամերը բաղկացած են տարբեր տեսակի անհատական և խմբային աշխատանքներից՝
- երեխաները լսում են ուսուցչի պատմվածքները՝ նկարազարդ գրքերից
- կատարում են ձեռքի աշխատանք նկարչություն, գեղանկարչություն՝ խոզանակներով, մատերով, մոդելավորում, կտրատում, սոսնձում եւ այլն
- երգում են և կատարում այլ նման վարժություններ՝ երեխայի երաժշտական ընկալումը զարգացնելու համար
- խաղում են տարբեր տեսակի խաղալիքներով՝ բլոկներ, երկրաչափական մարմիններ, և այլն
- կատարում են խոհարարական պարզ աշխատանքներ՝ ինչպես պատրաստել և վայելել թեթև ճաշեր
- կատարում են մարզական վարժություններ
- կատարում են պարզ մաքրազարդման աշխատանքներ
- սովորում են հոգ տանել բույսերի և կենդանիների մասին
- խաղում են խաղահրապարակում
- կատարում են փոքրիկ ուղեւորություններ
Ամսական վճար
Մեկ երեխա | Երկու երեխա | Երկուսից ավել երեխա | |
Հանրության համար | 20000 դրամ | 15000 դրամ - ամեն մեկ երեխա | 13000 դրամ - ամեն մեկ երեխա |
ՀԱՀ-ին առնչվող անդամների համար | 18000 դրամ | 13000 դրամ - ամեն մեկ երեխա | 10000 դրամ - ամեն մեկ երեխա |
Եթե դուք որոշում կայացնեք ընդհատել Ձեր երեխայի մասնակցությունն այս ծրագրին, կգանձվեն հետևյալ վճարումները՝
- Ֆիքսված վարչական վճար՝ 5000 դրամի չափով, անկախ նրանից, թե քանի երեխա է գրանցված մեկ ընտանիքից:
- Երեխայի արդեն իսկ մասնակցած խաղաժամերի վճարը:
Ծնողները խաղաժամի պահին
Խաղաժամի պահերին ծնողները կարող են մենակ թողնել իրենց երեխաներին: Եթե երեխան/երեխաները առանց ծնողի իրենց անապահով զգան, ծնողները կարող են սպասել սպասասրահում:
Հետադարձ Կապ
Զանգահարեք մեզ`096-696-880, 096-696-220 կամ լրացրեք ներքոհիշյալ հարցաթերթը`