Ձեր երեխային “Սփրաութ”-ում գրանցելու համար այցելեք հետևյալ հղումով և լրացրեք ստորև նշված դիմումաձևերը, տպեք, ստորագրեք և ներկայացրեք Սփրաութ:
 
Ի հավելում դիմումաձևերի, խնդրում ենք ներկայացնել նաև հետևյալ փաստաթղթերը`
 
• Ձեր երեխայի մեկ լուսանկար (3×4 կամ 4×6)
 
• Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
 
• Գրանցման վճարը հաստատող կտրոնը (խնդրում ենք նախքան վճարում կատարելը նախապես կապվել մեզ հետ` ճշտելու, թե արդյոք ազատ տեղեր կան խաղերի համար):
  
ՀԱՀ-ի հետ առնչվող որևէ բաժնի աշխատակցի, դասախոսի, ուսանողի կամ շրջանավարտի հետ ազգակցական կապ ունեցող երեխաներից ակնկալվում է ներկայացնել նաև ստորև նշված փաստաթղթերը`
 
• ՀԱՀ-ի հետ առնչվող ազգականի լուսանկարը
 
• Փաստաթուղթ, որը կհավաստի ձեր ազգակցական կապը
 
• Որևէ փաստաթուղթ, որը կհավաստի ձեր ազգականի կապը ՀԱՀ-ի հետ: