ՍՓՐԱՈՒԹ նախադպրոցական անգլերենի ծրագիր
Հարգելի ծնողներ, դայակներ և դաստիարակներ,
Անգլերենի նախադպրոցական ծրագրի հասցեն է Արամի 92: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 096-696-880, 096-696-220 հեռախոսահամարներով կամ հաղորդագրություն ուղարկել կայքի միջոցով՝ http://sprout.aua.am/en/contacts/: Մեզ կարող եք հետևել նաև մեր Ֆեյսբուքյան էջով՝ https://www.facebook.com/AUASprout/:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը և մաղթում հաճելի աշնանային եղանակ:
Սփրաութի մասին
Սփրաութ, ՀԱՀ-ի նախադպրոցական ծրագիրը, մի նախագիծ է, որը ստեղծվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի կիրառական լեզվաբանության հետազոտական կենտրոնի կողմից:
ՀԱՀ-ի Սփրաութ ծրագիրը մատուցում է բարձրորակ անգլիալեզու կրթական ծառայություններ 3 – 5 տարեկան երեխաների համար. Դրանք են՝
- Երեխաների համար բնական միջավայրի ապահովում, ինչը նրանց հնարավորություն կընձեռնի զբաղվել իրենց սիրած աշխատանքներով.
- Երեխաների լեզվի իմացության ձիրքի, անկախ լինելու, սպասարկման, պատասխանատվության , եւ երեխաներին բնորոշ այլ հատկանիշների զարգացում:
Խաղաժամերը բաղկացած են տարբեր տեսակի անհատական և խմբային աշխատանքներից՝
- երեխաները լսում են ուսուցչի պատմվածքները՝ նկարազարդ գրքերից
- կատարում են ձեռքի աշխատանք նկարչություն, գեղանկարչություն՝ խոզանակներով, մատերով, մոդելավորում, կտրատում, սոսնձում եւ այլն
- երգում են և կատարում այլ նման վարժություններ՝ երեխայի երաժշտական ընկալումը զարգացնելու համար
- խաղում են տարբեր տեսակի խաղալիքներով՝ բլոկներ, երկրաչափական մարմիններ, և այլն
- կատարում են խոհարարական պարզ աշխատանքներ՝ ինչպես պատրաստել և վայելել թեթև ճաշեր
- կատարում են մարզական վարժություններ
- կատարում են պարզ մաքրազարդման աշխատանքներ
- սովորում են հոգ տանել բույսերի և կենդանիների մասին
- խաղում են խաղահրապարակում
- կատարում են փոքրիկ ուղեւորություններ
Ամսական վճար
մեկ երեխա | երկու երեխա | երկուսից ավել երեխա | |
հանրության համար | 20000 դրամ | 15000 դրամ – ամեն մեկ երեխա | 13000 դրամ – ամեն մեկ երեխա |
ՀԱՀ-ին առնչվող անդամների համար | 18000 դրամ | 13000 դրամ – ամեն մեկ երեխա | 10000 դրամ – ամեն մեկ երեխա |
*ՀԱՀ-ի ֆակուլտետի, անձնակազմի, ուսանող(ուհի)ների, և շրջանավարտների երեխաներից և թոռներից կպահանջվեն հետևյալ փաստաթղթերը. 1. ՀԱՀ-ին առնչվող անձի լուսանկարով փաստաթուղթ, 2. Երեխայի/երեխաների ազգակցական կապը հաստատող պաշտոնական փաստաթուղթ. 3. Ձեր առնչությունը ՀԱՀ-ին հաստատող պաշտոնական փաստաթուղթ՝ տրված ՀԱՀ-ի կողմից:
Եթե դուք որոշում կայացնեք ընդհատել Ձեր երեխայի մասնակցությունն այս ծրագրին, կգանձվեն հետևյալ վճարումները՝
- Ֆիքսված վարչական վճար՝ 5000 դրամի չափով, անկախ նրանից, թե քանի երեխա է գրանցված մեկ ընտանիքից:
- Երեխայի արդեն իսկ մասնակցած խաղաժամերի վճարը:
Գրաֆիկը
Խաղաժամը յուրաքանչյուր խմբի համար լինելու է շաբաթական 2 անգամ, 1 ժամ: Նաև կլինեն 2 ժամանոց խաղաժամեր՝ մեկ օր շաբաթվա մեջ (առայժմ՝ շաբաթ): Ձեր երեխա(ներ)ին գրանցելու ժամանակ կարող եք նշել Ձեր նախընտրած օրը և ժամը Ձեզ տրամադրվող ցանկից: Խաղաժամերի և օրերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել մեր կայքի Registration form in Armenian
Խաղախմբերը
Բոլոր երեխաները կտեղաբաշխվեն համատեղ խմբերում՝ անկախ իրենց մայրենի լեզվի կամ անգլերենի իմացությունից: Խաղաժամերի ընթացքում մեր ուսուցիչները և նրանց օգնականները երեխաների հետ շփվելու են միայն անգլերենով՝ նկատի ունենալով երեխաների անհատական պահանջները:
Յուրաքանչյուր խաղախմբում կընդգրկվեն 8-12 երեխա:
Յուրաքանչյուր խաղախումբ կունենա մեկ ուսուցիչ և մեկ օգնական:
Սփրաութի ուսուցիչները, օգնականները, և երեխաների դայակը
Մենք բծախնդրորեն ընտրում և ուսուցանում ենք մեր անձնակազմին, որպեսզի Ձեր երեխաներին տրվի որակյալ ու փորձված խնամք: Մենք մեր ուսուցիչներին և օգնականներին տրամադրում ենք պրոֆեսիոնալ զարգացման կանոնավոր հնարավորություններ: Նրանցից նույնպես ակնկալվում է անընդհատ հետևել երեխաների լեզվի յուրացման ու հոգեբանական զարգացման ոլորտներում առկա նորագույն հայտնագործություններին և փորձառություններին:
- Մեր Սփրաութի ուսուցիչները՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի՝ անգլերենը որպես օտար լեզու դասավանդման ֆակուլտետի շրջանավարտներ կամ ավարտական կուրսի ուսանողներ են: Նրանք՝
- սիրում են աշխատել նախադպրոցական երեխաների հետ
- անգլերեն խոսում են սահուն և ճիշտ
- ստացել են երեխաներին անգլերեն լեզու դասավանդելու կրթություն
- ունեն նախադպրոցական երեխաների հետ աշխատելու լայն փորձ
- Մեր Սփրաութի ուսուցիչների օգնականները սովորաբար ՀԱՀ-ի ավարտած կամ ավարտական կուրսի ուսանողներ են: Նրանք՝
- սիրում են աշխատել նախադպրոցական երեխաների հետ
- անգլերեն խոսում են սահուն և ճիշտ
- աշխատանքային որոշ փորձ ունեն նախադպրոցական երեխաների հետ
- Մեր Սփրաութի երեխաների դայակներն ապահովում են հանգիստ պայմաններ Ձեր երեխաների համար: Նաև օգնում են երեխաներին իրենց տարրական պահանջների, այդ թվում զուգարանից օգտվելու խնդրում: Նրանք՝
- Հաճույք են ստանում խնամել փոքրիկ երեխաներին
- Շատ երեխաների հետ խոսում են իրենց մայրենի լեզվով՝ հայերեն, մասամբ ռուսերեն կամ պարսկերեն
Ծնողները խաղաժամի պահին
Խաղաժամի պահերին ծնողները կարող են մենակ թողնել իրենց երեխաներին: Եթե Ձեր երեխան/երեխաները առանց Ձեզ իրենց անապահով զգան, դուք ևս կարող եք մասնակից դառնալ խաղաժամին: